|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Տեղեկացանք նաեւ, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների թեկնածուների հարցը։ Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։ Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական։