|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բուն Բարեկենդանի կիրակի օրը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը և թեմի քահանայից դասը Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են երեկոյան ժամերգության:
Հավարտ ժամերգության՝ Հայր Սուրբը օրվա խորհրդի մասին քարոզ է խոսել և իր պատգամը փոխանցել ներկաներին։
Հայր Սուրբը նաև իր գնահատանքն է բերել Մարտունու և Ճամբարակի Արժանապատիվ հոգևոր հայրեր Տ. Երեմիա քհն. Սարգսյանին և Տ. Ղևոնդ քհն. Հայրապետյանին իրենց նվիրյալ ծառայության համար, ովքեր առաջիկային փոխելու են իրենց ծառայության վայրը: