|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է նվազեցնել նախակրթարան հաճախելու տարիքային շեմը մինչև 4 տարեկան։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և մեծացնել երեխաների ընդգրկվածությունը համակարգում։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում առկա է հերթագրված երեխաների մեծ թիվ, ընդունելության հնարավորությունը կընդլայնվի՝ սկսած 4 տարեկանից։
Միևնույն ժամանակ, այն համայնքներում, որտեղ գործում է միայն մեկ հաստատություն, կստեղծվի տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն։ Այս մոտեցումը հատկապես արդիական է փոքր բնակավայրերի համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ։
Կարգավորման նպատակն է ոչ միայն ավելացնել երեխաների ընդգրկվածությունը, այլև ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության լիարժեք իրականացումը։