|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Սին հույսեր չեն, մենք պարտավոր ենք պահանջել ԱՄՆ ներկայացուցչից, որ տեր կանգնեն իրենց իսկ ասած խոսքերին»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Լ.Ալավերդյանն ընդգծեց, որ տեղին է Վենսի ականջին բարձրաձայնել, որ պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջատեր ենք։
Ըստ նրա, եթե դա իշխանությունը չի անում, պետք է անի հասարակությունը։
«Իմ հիմնավոր կասկածն է, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում քայլ, այլ այդ անձանց Հայաստան բերելու հարցում հիմնական խոչընդոտն է»,- ասաց Լ.Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հավաքը կազմակերպվել է ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար։
Մանրամասն՝ տեսանությում։