|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը' դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։
Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։
Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։
Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։
Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման' հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։
Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով' Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։
Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ոչ տիրադավ եմ, ոչ դավաճան»։