|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտ ամսում կանցկացնի 2 ընկերական հանդիպում: Դրանցից մեկը կկայանա մարտի 26-ին` Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Խաղը տեղի կունենա Աբու Դաբիում:
Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի սաները երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնեն Բելառուսի թիմի հետ: Խաղը կկայանա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Նշենք, որ փետրվարի 12-ին կորոշվեն Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի որակավորման փուլում: