|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքի, անգամ հարակից համայնքների բնակիչների կյանքը։
1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին` Կարապետյան ընտանիքի ջանքերով։ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։
Մշակույթի կենտրոնում ընթերցասերներին միավորում է գրադարանը, տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում, կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ շախմատի ակադեմիայի դասարան։