|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ, կալանավայրում գտնվող Խաչիկ Գալստյանի փաստաբան Արսեն Բաբայանի միջոցով փոխանցել է հետևյալ ուղերձը.
«Սիրելիներ,
Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։
P.S․ Թակիր, որ բացես,
Փնտրիր, որ գտնես»: