|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին, կսկսվի տարածաշրջանային պատերազմ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», – Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։
Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հույս է հայտնել, որ կկարողանա համաձայնության գալ Թեհրանի հետ վիճելի հիմնական հարցերի շուրջ: Այս հայտարարությունները հնչում են Իրանի մոտակայքում ամերիկյան զգալի ուժերի կենտրոնացման ֆոնին:
ԱՄՆ ներկայիս վարչակազմը պահանջում է, որ Թեհրանը, ի թիվս այլ բաների, հրաժարվի իր միջուկային ծրագրից և սահմանափակի իր հրթիռային ծրագիրը։