|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ТАСС-ի փոխանցմամբ։
«Սիրիայի նախագահ ալ-Շարաան աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր բանակցություններ կանցկացվեն նրա հետ: Կլինեն ռուս-սիրիական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչպես նաև առանձին զրույց նախագահի և պարոն ալ-Շարաայի միջև», — ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի օդանավակայանից Պաշտպանության նախարարության իրավասությունն է։
«Սիրիայում ռուսական ռազմական ներկայության թեման կբարձրացվի Պուտինի և Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի այսօրվա բանակցությունների ժամանակ», — ասել է Կրեմլի խոսնակը։