|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունվարի 20-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, էներգետիկ օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուկրաինական ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ գիշերը ՌԴ ԶՈւ-ն ցամաքային և օդային տեղակայման հեռահար բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, ի շահ Ուկրաինայի զինված ուժերի օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին և հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծել է նաև, որ հարվածն իր նպատակներին հասել է, նախանշված բոլոր թիրախները խոցվել են։