|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
1 դրամ աշխատավարձը դա արդար հատուցում է ամեն երկրի ղեկավարին ում երկրում 500.000 աղքատ մարդ կա: Անգամ շատ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Վերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին:
ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ-որ բան, քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու պարգևավճարը:
Հայրս տարիներ շարունակ իր ամբողջ աշխատավարձը նվիրաբերել է մանկատների ավարտական դասարանի երեխաներին: (Կան հրապարակումներ):
Ավարտականի երեխաները ստացել են քարտ մեջը հորս աշխատավարձը, որպես կյանք մտնելու համար անհրաժեշտ միջոց:
Մեր երկրի ուժեղ ղեկավարները այս ճամփով պետք է գնան»: