|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Քննարկվել է Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար քաղաքական և դիվանագիտական ջանքերը ակտիվացնելու իր հիմնարար մոտեցումները։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրել և խթանել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ։
ՌԴ նապագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը Նեթանյահուից հետո հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ։