|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։
ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն։