|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը (հունվարի 12) որոշում կայացնի: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։
«Տեղեկացնեմ, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե հենց այդ օրը դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի:
Այսինքն վաղը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ:
Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»,- գրել է նա: