|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային։ Կարակասում պայթյուններ են լսվել, և մայրաքաղաքի վրա գործում են հակաօդային պաշտպանության միջոցներ։
Reuters-ը հաղորդում է, որ Թրամփը պաշտոնապես չի հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին։
Տեղացիների խոսքով՝ հարվածները հասցվել են քաղաքի հարավային հատվածին՝ Ֆորտ Տիունա թաղամասին և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ռազմաօդային բազային։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Կարակասում հարձակման է ենթարկվել առնվազն տասը թիրախ։
Հարված է հասցվել նաև երկրի հյուսիսում գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա ռազմածովային բազային։ Ամերիկյան գրոհային ուղղաթիռներ են նկատվել: Վենեսուելայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են Սու-30ՄԿՎ կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում են նաև Չինուկ ուղղաթիռներ: