|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵՄ ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անվանել է անվտանգության ամենակարևոր երաշխիքը։
Այդ մասին տեղեկացնում է Եվրահանձնաժողովի ղեկավարի սոցցանցային X հարթակում արված գրառումը։
«Այսօր մենք լավ քննարկում ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինային մեր աջակցության, նրա անվտանգության և երկրի վերակառուցման վերաբերյալ։ Վերջին հաշվով, ազատ ուկրաինական պետության բարգավաճումը կախված է ԵՄ-ին նրա անդամակցությունից։ Սա նաև ինքնին անվտանգության ամենակարևոր երաշխիքն է», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։