|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ սահմանվեց ժամանակավոր` 6 ամսյա արգելք։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կկիրառվի ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ:
Նշվում է, որ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։