|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. դատախազը գործը տանում է դատարան։ Այս մասին գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը։
«Դե ինչ, մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր։ Առաջին նիստը՝ հավանաբար հունվարի 7-ին կամ 8-ին։
Հիշեցնեմ, որ Անդրանիկն անազատության մեջ է շուրջ 5 ու կես ամիս. սկզբից 2 ամիս բանտում էր, հիմա՝ տնային կալանքի տակ։
Ի դեպ, երեկ Անդրանիկի ծննդյան օրն էր. դարձավ 19 տարեկան։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։