|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը, ի դեպ, կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։
Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում, յուրաքանչյուրը 25 հազարական դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։ Մեզ ասացին, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են։