|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու՝ եվրոպացիների փորձերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել այսօր Աշխաբադում և տևել է 40 րոպե:
«Կարծիքներ են փոխանակվել Ռուսաստանի ակտիվների նկատմամբ մեծ խաբեբայություն իրականացնելու եվրոպացիների ձգտումների շուրջ։ Նախագահը տվել է բոլորին քաջ հայտնի, համապատասխան գնահատական», - ասել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել ուկրաինական խնդրի շուրջ: