|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
24News-ը գրում է․ «Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել։
«Հաղորդում չենք ստացել», – 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Նա քթի կոտրվածք է ստացել, գլխին էլ՝ հարվածներ, բժիշկները հորդորել են մնալ ԲԿ-ում, ասել է փաստաբանը»։