|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,– գրել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։