|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 100 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել` 26-ը՝ Բելգորոդի մարզի, 22-ը՝ Բրյանսկի մարզի, 21-ը՝ Կուրսկի մարզի, 16-ը` Ռոստովի մարզի, 7-ը` Աստրախանի մարզի, 6-ը` Սարատովի մարզի, 4-ը` Վորոնեժի մարզի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։