|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է իրականացրել՝ ժամանելով Թուրքիա: Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն արարողակարգի համաձայն նախ և առաջ այցելել է Աթաթուրքի դամբարան։
Այցի առաջին օրվա ընթացքում նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը։
Այցի ընթացքում Հռոմի պապը մեկնելու է նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։