|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է. «Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ:
Խոսել ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության, դատական համակարգի և ազատ խոսքին վերաբերվող բազմաթիվ խախտումների և քաղբանտարկյալների շինծու քրեական գործերի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների և արցախահայության խնդիրների մասին»։