|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար:
Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։
Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։