|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է այս շաբաթ ուղևորվել ԱՄՆ՝ Վաշինգտոնում քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է CBS-ը։
«Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկում են Զելենսկու՝ այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի հնարավորությունը՝ մինչև Գոհաբանության օրը Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու նպատակով», - հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եթե Զելենսկին մեկնի Վաշինգտոն, սա կդառնա այս տարվա ընթացքում նրա 4-րդ այցը Սպիտակ տուն։