|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի զինուժը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայան և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ է խոցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորախմբերի հրետանին հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայանին, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, ծովային դրոնների արտադրամասին, հեռահար գործողության ԱԹՍ-ների հավաքման և պահպանման վայրերին, Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության կապի հանգույցներին, 152 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ: