|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «հեռանալ» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ուզում են պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերելով Կիևից», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հերքել է այդ լուրը։