|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգեւորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։