|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2025 թվականի սկզբից ի վեր Վրաստանից արտաքսվել է ավելի քան 1000 օտարերկրացի, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
«Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Այն զգալիորեն գերազանցում է վերջին երեք տարվա ընթացքում արտաքսված անձանց ընդհանուր թիվը»,- հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Համեմատության համար՝ անցյալ տարվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրյա քաղաքացի։