|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելու կամ համակցված՝ տնային կալանքով, գրավով, վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով փոխարինելու մասին միջնորդությունը։
Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը՝ Լավրենտ Սարգսյանն, առողջական լուրջ խնդիրներ ունի՝ Սարգսյանի կալանավորումից հետո, սակայն այս պայմաններում միջնորդությունը մերժվել է, ինչը պաշտպան Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ մարդասիրության ճգնաժամի մասին է վկայում։