|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ իշխանությունը կեղծել է ոչ միայն ձայնագրություններ, այլև ամբողջ պատերազմը, և քաղաքացիներն այլևս չեն վստահում իշխանական հրապարակումներին։ Նա ընդգծեց, որ ոստիկանության նոր ռազմավարությունը չի արդարացնում իրեն՝ հանցագործությունների թիվը վերջին վեց տարում աճել է շուրջ 60 տոկոսով։ Խամոյանը նշեց, որ ոստիկանությունը գերազանց պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերում ընդդիմադիրների ճնշման գործում, սակայն անգործ է իրական հանցագործությունների բացահայտման հարցում։ Նա նաև ընդգծեց, որ մինչ իշխանությունը պաշտպանում է Փաշինյանին, քաղաքացիները մնացել են անպաշտպան և անտերության մատնված։
Մանրամասն՝ տեսանյութում։