|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ Ամստերդամում ավարտվեց Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
«ՀՅԴ պատվիրակությունը կարողացավ ապահովել կոնգրեսի բանաձևում մեզ համար առանցքային նշանակություն ունեցող դրույթների ամրագրում՝ արցախահայության վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։
ՀՅԴ պատվիրակությունը տարբեր երկրների գործընկեր կուսակցությունների հետ ունեցել է շուրջ երկու տասնյակ հանդիպումներ»,- գրել է նա: