|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր հոգևորականների ձերբակալմանը.
«Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:
Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:
Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»: