|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ:
Այսօր հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:
Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով»: