|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը։
Նախկին վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։
Մակրոնի խնդրանքով՝ Լըկոռնյուն բանակցություններ է տարել քաղաքական առաջնորդների հետ։ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանականների մեծ մասը դեմ է խորհրդարանի լուծարմանը, «կա կայունության հարթակ, կա ուղի՝ հաստատելու բյուջեն մինչև դեկտեմբերի31-ը»։ «Սրա հիման վրա երկրի նախագահը կնշանակի վարչապետին 48 ժամվա ընթացքում»,- հայտնել են Ելիսեյան պալատից։