|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
44-օրյա պարտերազմի մեկնարկին Հադրութի զորամասի հրետանավորներն իրենց զբաղեցրած դիրքերում մարտական առաջադրանք էին կատարում։ Նրանց շարքում էր նաեւ ժամկետային զինծառայող Գոռ Գարեգինի Եղիազարյանը։ Կատաղի մարտերի ժամանակ՝ 2020 թ․-ի հոկտեմբերի 13-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով Գոռը զոհվել է։
Գոռ Եղիազարյանի մահվան 5-րդ տարելիցին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի բակերից մեկը բազմամարդ էր։ Գոռի ընկերների, ընտանիքի բարեկամների եւ հարազատների ներկայությամբ բացվեց զինծառայողի հիշատակը հավերաժացնող հուշաղբյուրը։
Գոռ Եղիազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաեւ արժանացել է մի շարք այլ պարգեւների։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։