|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա չի պարզաբանել՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդն անձամբ կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն։
«Նա այսպես թե այնպես կմասնակցի G20-ին, - լրագրողներին ասել է Պեսկովը։ - Ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությունը կլինի պատշաճ մակարդակով և առավելագույնս ակտիվ»։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Մեծ քսանյակի աշխատանքի բոլոր սեգմենտներին։
Գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում, նոյեմբերի 22-23-ին։