|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է․
«ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։
Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։
Համազեկուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես քաղաքական բանտարկյալների խնդիրը»: