|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել լրագրող, հրապարակախոս Տիգրան Քեոսայանի մահվան կապացկությամբ․
«Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ և հարստացրել նրա մշակույթը։ Հատուկ կցանկանամ նշել նրա սկզբունքային քաղաքացիական դիրքորոշումը, միջազգային ևարտաքին քաղաքական օրակարգի համակողմանի լուսաբանմանն ուղղված նրա ջանքերը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ջերմությամբ է հիշում շփումը խարիզմատիկ դերասանի և հեռուստահաղորդավարի հետ: Նա ցավակցություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանի հարազատներին:
Հիշեցնենք՝ այսօր մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը։ Նա հունվարից գտնվում էր կոմայի մեջ։