|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին հայտարարել է, որ Փեզեշքիանը մեկնելու է երեքշաբթի օրը։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չորեքշաբթի առավոտյան։
Այցի ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի նաև տարբեր երկրների ղեկավարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի Միացյալ Նահանգներում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, վերլուծական կենտրոնների և ասոցիացիաների հետ հանդիպումների։