|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․
Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ:
Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։
Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը։