|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։ Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։
Մենք քանիցս գրել ենք նաեւ, որ դատախազի մերձավորների մասնակցությամբ միջադեպերը նույնպես մնում են անհետեւանք, դրանց մասնակիցները կա՛մ չեն հետապնդվում, կա՛մ պատժի չեն ենթարկվում»։