|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, այն բանից հետո, երբ Ադրբեջանը անարդարացիորեն հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի։ Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը։
«Այսօր ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի պատճառված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է սենատոր Փիթերսը։