|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտնումե ն «Գազպրոմ Արմենիա»-ից:
Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: