|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչի Հայաստան ժամանման վերաբերյալ․
«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում:
Այցի նտպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է:
Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:
Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը:
Ո՛չ ուրացմանը»։