|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կատարի ներքին անվտանգության «Լահոյա» հատուկ նշանակության ուժերի մեկ աշխատակից զոհվել է, մի քանի աշխատակիցներ վիրավորվել են երեքշաբթի կեսօրին Կատարի մայրաքաղաք Դոհային հասցված Իսրայելի հարվածների հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Կատարի Ներքին գործերի նախարարության մեջ։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կատարի ներքին անվտանգության ուժերի աշխատակից Բադր Սաադ Մոհամմեդ ալ-Հմեյդի ադ-Դոսերին զոհվել է այս հարձակման հետևանքով՝ դեպքի վայրում իր պարտականությունները կատարելիս։ Անվտանգության ուժերի մի քանի այլ աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ։