|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջական մասնակցություն է ունեցել այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։
«Այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ տարածաշրջանում իրադրության արմատական փոփոխությունների պատճառով»,-նշել է նա:
«Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին»,-հիշեցրել Է Զախարովան։